Հացադուլ հայտարարած տղաները կոչ են անում բոլորին այսօր՝ ժամը 19:30-ին լինել Ազատության հրապարակում (տեսանյութ)
44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը շարունակում են իրենց ակցիան՝ Ազատության հրապարակում: Նրանք սթափության կոչ են անում երիտասարդներին, որպեսզի վերջիններս դուրս գան թմբիրից ու միանան երկիրը փրկելու շարժմանը:
Այսօր՝ ապրիլի 20-ին, լրագորղների հետ զրույցում, Արթուր Ավագյանը նկատեց, որ իրենց են միանում բավականին մեծ թվով երիտասարդներ:
Նա նշեց նաև, որ երիտասարդներից ոմանք ասում են, թե պատրաստ ենք դուրս գալ փողոց, բայց օրինակ x մարդու հետ չեն ուզում: Նման դեպքերում տղաները նրանց փորձում են բացատրել, որ պետք է միանալ երկիրը փրկելու գաղափարի շուրջ:
Արթուր Ավագյանը նաև կոչ արեց այսօր՝ ժամը 19:30-ին լինել Ազատության հրապարակում:
Մանրամասները՝ տեսանյութում