ԱՄՆ-ն ավելի շատ հրետանային համակարգեր կուղարկի Ուկրաինա. Բայդեն
ԱՄՆ-ն ավելի շատ հրետանային համակարգեր կուղարկի Ուկրաինա՝ կապված երկրի արևելքում Ռուսաստանի առաջխաղացման հետ, հայտարարել է նախագահ Ջո Բայդենը։
Բայդենի վարչակազմի իշխանության գալուց ի վեր Միացյալ Նահանգները 3,2 միլիարդ դոլարի աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային անվտանգության համար, այդ թվում՝ 2,6 միլիարդ դոլար՝ ռուսական ներխուժման սկսվելուց հետո:
«Մենք պատրաստվում ենք շարունակել Ուկրաինային անվտանգության աջակցություն ցուցաբերել, ինչպես նաև տնտեսական օգնություն և աջակցություն ուկրաինացի ժողովրդին», - ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։