Մոտ օրերս Մարիուպոլը կարող է ամբողջությամբ վերահսկվել ռուսական զորքերի կողմից. ԵՄ պաշտոնյա
Մոտ օրերս Մարիուպոլը կարող է ամբողջությամբ վերահսկվել ռուսական զորքերի կողմից, անանունության պայմանով լրագրողներին ասել է ԵՄ պաշտոնյաներից մեկը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ռուսաստանը հույս ունի քաղաքը «ազատագրված» հայտարարել մինչև մայիսի 9-ը, այն օրը, երբ Ռուսաստանը նշում է 1945 թվականին նացիստական Գերմանիայի պարտությունը, ըստ ԵՄ պաշտոնյայի:
«Մենք վախենում ենք քաղաքի լիակատար ոչնչացումից և մեծ թվով քաղաքացիական զոհերից», - հավելել է նա: