Չինաստանը փորձարկել է դեպի Եվրոպա երկաթուղային նոր ճանապարհը
Չինաստանը նոր երկաթուղային ճանապարհ է գործարկել դեպի Գերմանիա, որը շրջանցում է Ռուսաստանը և ավարտվում գերմանական Մանհայմ քաղաքում։ Rosbalt-ը, վկայակոչելով China.org-ը, գրում է, որ գնացքները կանցնեն Ղազախստանով, Ադրբեջանով, Ռումինիայով, Հունգարիայով, Սլովակիայով և Չեխիայի Հանրապետությունով, իսկ Կասպից և Սև ծովերը կհատեն համատեղ երկաթուղային և ծովային փոխադրումների միջոցով։
Ապրիլի 13-ին այս երթուղով Սիան քաղաքից մեկնել է սպորտային ապրանքներով բեռնված առաջին գնացքը։
Նոր երթուղին ընդգրկում է այն երկրներն ու տարածաշրջանները, որոնք նախկինում հազվադեպ էին անցնում Չինաստանից Եվրոպա գնացքներով: