Անգելա Մերկելի գրասենյակը փակել են փոստային կասկածելի ծանրոցի պատճառով
Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակը չորեքշաբթի օրը փակ էր, քանի որ կասկածելի առարկա էին հայտանբերել, Interfax-ի փոխանցմամբ այս մասին լրագրողներին հայտնել է դաշնային ոստիկանությունը:
«Ոստիկանությունը զննում է կասկածելի փոտային ծանրոցը»,- փոխանցում է գերմանական ARD հեռուստաընկերությունը ոստիկանության ներկայացուցչի խոսքերը: