Հունգարիան չի աջակցի ռուսական նավթի եւ գազի դեմ պատժամիջոցներին
Հունգարիան չի աջակցի ռուսական նավթի եւ գազի դեմ պատժամիջոցներին, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, գրում է The Independent-ը։
Ռուսական գազի մատակարարումները Հունգարիա հասնում են առանց որեւէ խափանման, երեքշաբթի Անկարայում իր թուրք գործընկերոջ հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում ասել է Սիյարտոն
«Մենք չենք սատարում Ռուսաստանի դեմ էներգետիկ պատժամիջոցների վերաբերյալ առաջարկները»,- ասել է նա ճեպազրույցում։ Սիյարտոն հավելել է, որ խոսքը վերաբերում է ոչ միայն նավթի եւ գազի ներկրմանը, այլ նաեւ ատոմային էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությանը, մասնավորապես՝ Հունգարիայի «Պակշ» ատոմակայանի համար վառելիքի մատակարարմանը։
Ոկրաինային սահմանակից Հունգարիան «ամեն ինչ» կանի, որպեսզի ապահովի իր էներգամատակարարման անվտանգությունը, ասել է նա։