«Բարսելոնայում» անցկացրած հանդիպումների քանակով Բուսկետսը հավասարվել է Ինիեստային
«Բարսելոնայում» անցկացրած հանդիպումների քանակով Իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը հավասարվել է թիմի նախկին խաղացող, իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինիեստային։ Նրանք կիսում են երրորդ տեղն այդ ցուցանիշով՝ 674-ական հանդիպում։
Բուսկետսը Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում մասնակցել էր «Կադիսի» դեմ հանդիպմանը, «Բարսելոնան» պարտվել էր 0։1 հաշվով։
Կատալոնական ակումբում անցկացրած հանդիպումների քանակով ռեկորդակիրը արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է (778 խաղ), որն անցած ամռանը տեղափոխվեց ՊՍԺ։ Երկրորդ տեղում է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին՝ 767 խաղ։