ԵԱ. Հայաստանի ներկայացուցիչներ Արես Հակոբյանն ու Էրիկ Իսրայելյանը կիսաեզրափակիչ են դուրս եկել եւ ապահովել առնվազն բրոնզե մեդալ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ, 67 կգ քաշային Արես Հակոբյանն ու 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը կիսաեզրափակիչ են դուրս եկել եւ ապահովել առնվազն բրոնզե մեդալ:
Ինչպես հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը, քառորդ եզրափակիչում Արես Հակոբյանը գեղեցիկ հաղթանակ է տարել հույն Ջորջիոս Էֆտիդիամիսի նկատմամբ՝ 5։0։
Էրիկ Իսրայելյանը արդեն առաջին ռաունդում հաղթեց Չեռնոգորիայի ներկայացուցիչ Տոմիսլավ Ջինովիչին։
Երեկոյան մրցահերթում կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն 51 կգ քաշային Արեն Ասլամազյանը, 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը և 80 կգ քաշային Համլետ Ադամյանը: