Կորոնավիրուսով է վարակվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը երկուշաբթի Twitter-ում հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով։
«Ցավով հայտնում եմ, որ այսօր կորոնավիրուսի ախտորոշման համար իմ հանձնած թեստի արդյունքը դրական էր։ Ես հետեւում եմ առողջապահական ցուցումներին, չեղարկել եմ իմ ուղեւորությունը եւ ինքնամեկուսացվել եմ»,- գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը և շնորհակալություն հայտնել պատվաստվելու համար, քանի որ աշխարհում շատ մարդիկ չունեն այդ հնարավորությունը։
Գրիֆիթսը երկուշաբթի ՄԱԿ-ում կայացած ճեպազրույցին հայտարարել էր այս շաբաթ Թուրքիա այցելելու պլանների մասին՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկելու համար: Բացի այդ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը նշել էր, որ կարող է շուտով Ռուսաստան մեկնել։