Լեհաստանի վարչապետը կայցելի Լվով
Ինչպես հայտնել է Լեհաստանի վարչապետի գրասենյակի ղեկավար Միխալ Դվորչակը, Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին այսօր կայցելի ուկրաինական Լվով։
Միխալ Դվորչակը ասել է նաև, որ լեհական կառավարությունը ներքին փախստականների համար կստեղծի կոնտեյներային ավաններ, որտեղ կհաստատվեն Ուկրաինայի արեւելքից փախած կանայք եւ երեխաները։ Առաջին ավանը, որ գտնվելու է Լվովում, կբացվի այսօր։