Կցանկանայի ամերիկյան ընկերությունների ակտիվ մասնակցությունը տեսնել Ղարաբաղում ազատագրված տարածքների աշխատանքներին. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիցենբերգերն ասել է, որ կցանկանար ամերիկյան ընկերությունների ավելի ակտիվ մասնակցությունը տեսներ Ղարաբաղում ազատագրված տարածքների վերականգնման աշխատանքներին։
«Ազատագրված տարածքներում ականազերծման և վերականգնման աշխատանքները կարևոր պայման են մարդկանց այս հողեր վերադառնալու համար»,- լրագրողներին ասել է դեսպանը:
«ԱՄՆ-ն պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել այդ հարցում։ Ամերիկյան ընկերություններն արդեն ներգրավվել են էներգետիկայի և ականազերծման հետ կապված աշխատանքներում, բայց, իհարկե, կցանկանայի, որ նրանք ավելի ակտիվ լինեին։ Կարծում եմ, որ եթե բաց մրցույթ հայտարարվի, ապա ամերիկյան ընկերությունները ավելի մեծ հետաքրքրություն կցուցաբերեն, քանի որ նրանք ունեն աշխարհի լավագույն տեխնոլոգիաները»։
Լիցենբերգերն ասել է, որ պետությունները միշտ աջակցել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու ջանքերին։