Երևանն արդեն ունի Խորեն Աբրահամյանի անունը կրող փողոց
Երևանի ավագանին այսօր հաստատեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկն անվանակոչելու մասին նախագիծը:
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մայիսյան փողոցն անվանափոխվեց թատրոնի և կինոյի անվանի դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի անվամբ՝ «Խորեն Աբրահամյան փողոց»։