Հունաստանի վարչապետը հայտնել է, որ երկիրը կարող է հրաժարվել ռուսական գազից
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կոչ է արել պատրաստվել էներգետիկ ոլորտում վատթարագույն սցենարներին, այդ թվում՝ Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցման հնարավորությանը, հայտնում է lenta.ru-ն։
«Մեր արդիականացված տերմինալները առանցքային դեր կխաղան համապատասխան որոշման դեպքում»,- շեշտել է նա։