Նիկոլ Փաշինյանը ՌԴ կատարած այցի ընթացքում նախատեսում է ստորագրել երկկողմ փաստաթղթերի փաթեթ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ կատարած այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկկողմ փաստաթղթերի փաթեթ։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
«Նիկոլ Փաշինյանի համար պլանավորված են շատ ինտենսիվ շփումներ Ռուսաստանի կառավարության անդամների հետ։ Այնտեղ փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ կստորագրվի»,- նշել է Պեսկովը: