Ամբողջական աջակցություն Նիկոլ Փաշինյանին. Շառլ Միշելի գրառումը
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցին:
Նա, մասնավորապես, նշել է.
«Խոսեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի շարունակեմ Բրյուսելում մեր վերջին քննարկումները: Ամբողջական աջակցություն նրան և խաղաղ, կայուն և անվտանգ Հարավային Կովկաս ունենելուն աջակցելուն ուղղված բոլոր ջանքերին»: