«Եթե պետք ա՝ մի 10 օր գործի չգնանք, հրապարակը չլքենք ու գործողություններ սկսենք»․ հրապարակում հավաքվածները վճռական են տրամադրված (տեսանյութ)
Այսօր՝ ապրիլի 19-ին, արդեն 3-րդ օրն է, ինչ «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նստացույց է սկսել Ազատության հրապարակում։
Այս օրերի ընթացքում քաղաքացիները շարունակում են մոտենալ Վանեցյանին ու հստակեցնել, թե մինչև ուր է պատրաստ գնալ նա և ինչ գործողություններ պետք է իրականացվեն։
NEWSPRESS.am-ի հետ զրույցում հրապարակում հավաքված քաղաքացիները նկատեցին, որ պատրաստ են ցանկացած քայլի՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար։
Քաղաքացիները վստահ են, որ Փաշինյանի իշխանությունը Հայաստանը կտանի թրքացման։
Միմյանց հետ զրույցի բռնված քաղաքացիներից մեկն էլ նկատեց, որ պատրաստ են գործադուլների։
«Եթե պետք է՝ մի 10 օր գործի չգնանք, հրապարակը չլքենք ու գործողություններ սկսել»,-ասաց քաղաքացիներից մեկը, ով վստահեցրեց, որ բժիշկ է, ունի աշխատանք, բայց պատրաստ է հանուն այդ նպատակի, անգամ մի ամիս չգնալ աշխատանքի։
Մանրամասները՝ տեսանյութում