Ղրղզստանը դեմ է արտահայտվել ռուսական կողմի առաջարկին
Ռուսաստանը Ղրղզստանին առաջարկել է դիտարկել իր տարածքում BSL-3 մակարդակի կենսաբանական լաբորատորիա կառուցելու հնարավորությունը, սակայն ղրղզական կողմը դեմ է արտահայտվել նախագծի իրականացմանը, հայտնում է հանրապետության առողջապահության նախարարությունը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։
Գործակալության տվյալներով՝ կենսաբանական լաբորատորիա ստեղծելու նախագիծը քննարկվել է ապրիլի 14-ին Մոսկվայում կայացած Առևտրի, տնտեսական, գիտական, տեխնիկական և հումանիտար համագործակցության միջկառավարական ղրղզական-ռուսական հանձնաժողովի նիստում։
Երկու երկրների առողջապահության նախարարությունները պայմանավորվել են շարունակել համագործակցության զարգացումը առողջապահության ոլորտում, այդ թվում՝ ընդլայնելով բժշկական, գիտական և կրթական կազմակերպությունների միջև անմիջական կապերը։