Ջո Բայդենը չի պատրաստվում այցելել Ուկրաինա. Փսակի
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մերժել է ամերիկացի սենատոր Կունսի առաջարկը, որը կոչ է անում զորքեր ուղարկել Ուկրաինա։ ԱՄՆ-ն չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի Դաշնության հետ: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, երկուշաբթի օրը կայացած հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
Նա նաև հայտարարել է, որ Ջո Բայդենը չի պատրաստվում այցելել Ուկրաինա։
ԱՄՆ-ն մտադիր է շարունակել ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, ասել է Փսակին՝ ի պատասխան ռուսական նախազգուշացումների, այդ թվում՝ նման քայլերի հետևանքների մասին։ Միացյալ Նահանգները շաբաթավերջին չորս ինքնաթիռ է ուղարկել Ուկրաինա, որոնք 800 միլիոն դոլար արժողությամբ նոր փաթեթից զենք են տեղափոխել Ուկրաինա: