ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ռուսաստանին «ահաբեկչության հովանավորների» ցուցակում ներառելու հնարավորությունը
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը CNN-ին ասել է, որ ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ռուսաստանի Դաշնությունը «ահաբեկչության հովանավորների» ցուցակում ներառելու հնարավորությունը։
«Մենք ուշադիր ուսումնասիրում ենք փաստերը։ Մենք ուշադիր ուսումնասիրում ենք օրենքը»,- ասել է Փրայսը:
Ըստ վարչակազմի հեռուստաալիքի անանուն աղբյուրի՝ Ռուսաստանին ցուցակում ընդգրկելու հնարավորությունը դիտվում է որպես «Ռուսաստանի Դաշնությանը պատասխանատվության ենթարկելու գործիք» Ուկրաինայի պատերազմի համար:
Ցուցակում ներկայումս ընդգրկված են Հյուսիսային Կորեան, Իրանը և Սուդանը։