Զելենսկին պնդում է, որ «Դոնբասի համար պայքարը» սկսվել է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի զինված ուժերի միջև ռազմական գործողությունների ակտիվ փուլ է սկսվել Դոնբասում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Ուկրաինայի նախագահի Telegram-ի ալիքին:
Իր ուղերձում Զելենսկին ասել է, որ Դոնբասի տարածքում զգալի թվով ռուսական զորքեր են կենտրոնացված՝ պատրաստ հարձակման։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Ուկրաինայում օտարերկրյա զենքի մեծ խմբաքանակների ոչնչացման մասին։