Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ Բադալյան
Մամուլ

Վա­ղը կա­րող է ուշ լի­նել, չա­փա­զանց ուշ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Այսօր մի այնպիսի վիճակում ենք գտնվում, որ ուղղակի Հայաստանի պետականություն ունենալու կամ չունենալու հարցն է դրված օրակարգում։ Հնարավոր է՝ շատերը դեռ չեն էլ գիտակցում, թե ինչ աստիճանի է հասել վտանգը։ Բայց այն, որ իսկապես ծանրագույն վիճակում ենք, անկասկած է, և մասին արդեն բացահայտ է խոսում հենց Նիկոլ Փաշինյանը, որը այս վիճակի գլխավոր մեղավորն է, և որը պատրաստվում է առաջ հրել անդունդի եզրին հայտնված մեր երկիրը:

Առաջ՝ դեպի անդունդը... Ոմանց թվում էր, թե պարտությունից հետո իրադրությունը քիչ թե շատ պետք է կայունանար, քանի որ Ադրբեջանը ստացել էր շատ ավելին, քան եղել է բանակցային կարգավորման յուրաքանչյուր տարբերակում, իսկ Հայաստանն անընդհատ զիջումների է գնացել։ Բայց դա տեղի չունեցավ, քանի որ Ադրբեջանն ամբողջն է պահանջում ու միանգամից և, բացի այդ էլ, տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանի նկատմամբ։ Ու այս իրողությունը ոչ թե հիմա է բացահայտվում, այլև պարզ էր անգամ տարիներ առաջ, երբ Ալիևն ադրբեջանական հանրությանը պարբերաբար ուղերձ էր հղում, թե վերադառնալու են «իրենց պատմական հողեր»՝ Երևան, Զանգեզուր, Սևան և այլն։

Փաշինյանը դեռևս 2018 թվականին վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Արցախ կատարած այցելության ժամանակ հայտարարում էր, թե չի կարող խոսք լինել փոխզիջումների մասին այն պարագայում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը բարձրաձայնում է Երևանը, Զանգեզուրը գրավելու մասին: Իսկ փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ Ադրբեջանից կստանանք հստակ ուղերձ առ այն, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Բայց ի սկզբանե պարզ էր, որ Ադրբեջանը որևէ փոխզիջման գնալու պատրաստակամություն չունի, դա էին վկայում Բաքվից անընդհատ հնչող ուղերձները։ Սակայն մեր իշխանությունները «խաղաղության» էին նախապատրաստում, միաժամանակ թուլացնում հանրության զգոնությունը արտաքին վտանգի կապակցությամբ և հետևողականորեն քայքայում պաշտպանական կառույցները։

Չենք ցանկանում ընկնել դավադրապաշտության գիրկը, սակայն փաստը մնում է փաստ, որ հենց միայն պետության անվտանգության ամրապնդման ուղղությամբ նպատակային քայեր ձեռնարկելու հարցը մղվեց երկրորդական պլան և առաջնային դարձան հանրային ու քաղաքական դաշտը սևերի ու սպիտակների բաժանելու և անձնական քաղաքական ամբիցիաները սպասարկելու հարցերը։

Նույնպիսի իրավիճակ է նաև ներկայումս, երբ Ադրբեջանը շարունակում է խոսել Երևան, Զանգեզուր և Սևան վերադառնալու մտադրության մասին ու Թուրքիայի դրդմամբ 5 կետերից բաղկացած վերջնագիր է ներկայացնում Հայաստանին։ Իսկ ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե ընդունում են Ադրբեջանի 5 կետերը, թե միայն դրանց շուրջ համաձայնության գալով է հնարավոր բաց անել պատուհանը դեպի խաղաղության դարաշրջան։ Ու այդպիսով նրանք կրկին բթացնում են մեր հանրության զգոնությունն ու իրական վտանգի գիտակցումը։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանն ինչպես տրամադրված չէր փոխզիջումների, պատերազմից հետո առավել ևս տրամադրված չէ խաղաղության։ Եթե Ադրբեջանը ևս խաղաղության է նախապատրաստվում, այդ դեպքում ի՞նչ նպատակ ունեն այդ երկրի զինված ուժերի կողմից պարբերական դարձած սադրանքները և անընդմեջ զորավարժությունները, երբ նրանց ստորաբաժանումներին լեռնային բարդ պայմաններում գործողություններ ձեռնարկելու համար հատուկ մարզում են թուրք հրահանգիչները։

Թուրք-ադրբեջանական ավանդական մոտեցումը շատ պարզ է, քանի դեռ իրենց շահեկան դիրքերում են, ոչ մի դեպքում կանգ չեն առնելու և ամեն կերպ փորձելու են շանտաժի միջոցով հնարավորություն բացել կրկին լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու համար։ Եվ վերջապես, չմոռանանք հայկական ժողովրդական խոսքը՝ եթե թուրքը խոսում է խաղաղության մասին, ուրեմն, պատերազմ է լինելու: Ստացվում է, որ, միևնույնն է, թուրք-ադրբեջանական տանդեմը պետք է էսկալացիոն ճանապարհով գնա, բայց հարցն այն է, որ մինչ այդ սպառնալիքների միջոցով նրանք կարող են ստանալ առավելագույնը։ Այսինքն, եթե նույնիսկ այսօր մեր իշխանություններն ընդունում են 5 կետերն ու հայտարարում, թե Արցախի հարցում իջեցնում են նշաձողը, ապա Ադրբեջանը դրանով չի բավարարվելու և նոր պահանջներ է առաջ քաշելու, որոնք կարող են լինել արդեն նոր 5 կետերի ու նոր նշաձողերի իջեցման տեսքով։

Ու Հայաստանի իշխանությունները այդ դեպքում ևս, դողալով իրենց աթոռի համար, կրկին զիջումների կգնան, Փաշինյանը նորից կգա խորհրդարան, կասի, թե միակ ելքը հակառակորդի պահանջներն ընդունելն է, խաղաղություն հաստատելու այլ տարբերակ չկա։ Ու այդպես շարունակ, մինչև հակառակորդի պահանջները կոնկրետ կշոշափեն հայկական պետականության վերացումը և իրենց ենթակա կիսակազմավորման ստեղծումը։ Բայց այդ ժամանակ, երբ արդեն մեր հանրությունն առարկայորեն կհասկանա, որ սրանց պետք էր ժամանակին հեռացնել, հնարավոր է՝ գրեթե ամեն ինչ կորցրած լինենք, և նույնիսկ հանրային ամենամեծ պոռթկումը կվերածվի իրավիճակը փրկելու հուսահատ փորձի: Ուստի մեր պետականության և հայ ժողովրդի գոյության համար պայքարի դուրս գալու ժամանակը հենց հիմա է, իսկ վաղը կարող է ուշ լինել, չափազանց ոշ, քանի որ ներկայիս իրադրության պայմաններում միայն կորցնում ենք և կորցնելու ենք, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է երկրի ղեկին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: