Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ Բադալյան
Մամուլ

Հանրային մտածողության որակը փոխելու անհրաժեշտությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ելնելով առկա անելանելի անվտանգային վիճակից՝ ընդդիմությունը տվեց հանրային ընդվզման նոր ալիքի առաջնորդման մեկնարկը, որը, ընդդիմադիրների հավաստմամբ, ունենալու է տարբեր դրսևորումներ, այդ թվում՝ ցանցային, ապակենտրոն պայքարի, նաև հանրահավաքների տեսքով: Նախօրեին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, Ազատության հրապարակում նստացույց սկսելով, հայտարարեց անժամկետ բողոքի գործողությունների սկզբի մասին։ Նա քաղաքացիներին կոչ արեց համախմբվել և միասին պայքարել հանուն Հայաստանի, հանուն Արցախի և հանուն հայ մնալու։ Եվ բազմաթիվ մարդիկ ու քաղաքական ուժերի ներկայացուցիչներ միացան բողոքին։ Ինչպես երևում է, առաջիկա մեկ ամսվա ընթացքում բավականին խորքային գործընթացներ ու խմորումներ են ընթանալու։

Սակայն այսօր ընդվզման, հաջողության հասնելու, օրվա իշխանություններից ձերբազատվելու, այսինքն՝ Հայաստանի ու Արցախի փրկության տեսակետից առաջնային խնդիրը վերաբերում է հանրային ընկալումներին, որի ուղղությամբ կոնկրետ աշխատանք պետք է տարվի, որպեսզի քաղաքացիները խորությամբ ըմբռնեն Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի բարդությունը և պայքարելու անհրաժեշտությունը։

Ներկայումս Հայաստանի իշխող քաղաքական ուժի կողմից այնպիսի հայտարարություններ են հնչում, որ եթե տարիներ առաջ այդպիսի մտքեր արտահայտվեին, ապա նման ձևակերպումների հեղինակները ոչ միայն մեկ օր ավելի չէին մնա իշխանության, այլև հանրային հուժկու պարսավանքի կենթարկվեին։ Իսկ հիմա, կարծես, հանրության մի զգալի մասի կողմից որևէ բուռն հուզում կամ պոռթկում չկա, երբ այս իշխանությունները նրանց բաց, բառացի ասում են, որ Հայաստանի տիրապետության տակ ևս ադրբեջանական տարածքներ են գտնվում, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, որ պատերազմը կանխելու դեպքում նույն արդյունքն էր լինելու, ուղղակի առանց զոհերի և այլն։

Զուգահեռ՝ Փաշինյանն ու իր թիմակիցներն իրենց պաշտոնավարումը երկարաձգելու համար լծվել են հակառակորդի պահանջներին ընդառաջ գնալու գործին՝ պատճառաբանելով, որ այլապես ավելի վատթար վիճակում ենք հայտնվելու և «ընտրությունը» ներկայացնելով վատի ու վատագույնի միջև։ Բայց այս գործելակերպը նոր չէ, տարիներ շարունակ հետևողականորեն հասարակության ենթագիտակցության վրա ազդել են, քիչ-քիչ այնպիսի գաղափարներ կաթեցրել հանրային գիտակցության մեջ, թե Ղարաբաղը բեռ է, ամբողջ միջազգային հանրությունն այդ հարցով Հայաստանի դեմ է, Ղարաբաղի պատճառով Հայաստանը չի կարողանում դուրս գալ շրջափակումից և զարգանալ, դրա արդյունքում էլ տնտեսության վիճակը ծանր է և այլն, և այլն։ Գումարած՝ որ հաղթողներն ու հաղթանակը պահողները հենց պարտության հիմքն են դրել: Պատահական չէ, որ այսօր էլ քպական «հանճարեղ» գլուխներից մեկը նույն տրամաբանության մեջ հայտարարում է, թե Տիգրան Մեծը դրեց ծովից ծով Հայաստանի կործանման հիմքը: Իմաստը հասկանալի է, չէ՞... Եթե ժամանակին մենք Արցախյան պատերազմում չհաղթեինք, այսօր այսպես չէր լինի:

Ցանկացած բանական, գիտակից մարդ հասկանում է նման թեզերի անհեթեթությունը, բայց փաստը մնում է փաստ, որ նման թեզեր շրջանառողները շատ լավ հասկանում են դրանց ազդեցության աստիճանը մեր հասարակության որոշակի շերտերի վրա: Արդյունքում, տարիներ շարունակ ու նաև հիմա այսպիսի թեզերի շրջանառության համար հատուկ միֆականացված պատմություններ էին (ու են) հորինվում, և աստիճանաբար բացվում էր Օվերտոնի պատուհանը։ Հանրային մտածողությունն այլասերելու քարոզչական խայծերը համատարած դարձան հատկապես 2018 թվականի իշխանափոխությունից հետո, երբ վերոնշյալ քարոզչության առաջամարտիկները եկան իշխանության, որի արդյունքում նվազեցվում էր Արցախյան գոյամարտի կարևորությունը և այն համեմատության մեջ դրվում իրենց «հեղափոխության» հետ ու Արցախն ընդհանրապես ներկայացվում որպես «հակահեղափոխության կենտրոն», որտեղից ռևանշիստական ձգտումներ են նկատվում։

Պատահական չէր նաև, որ Արցախի և Հայաստանի հարաբերություններում լարվածություն էր տիրում։ Իսկ պատերազմից հետո իշխող քաղաքական թիմի կողմից լրատվական ու հանրային դիսկուրս ներմուծվեցին պարտվողականությունն ամբողջովին արդարացնող և ադրբեջանա-թուրքական պահանջները լեգիտիմացնող արտահայտություններ, ելույթներ ու հայտարարություններ։ Այդպես, օրինակ՝ Շուշին անվանվում էր ադրբեջանական տարբերակով՝ Շուշա, հայկական հողերը՝ անպիտան, ամայի տարածքներ, Քարվաճառը մերը չի եղել և այլն։ Ավելին՝ Փաշինյանը նախընտրական քարոզչության ժամանակ հստակ ասում էր, թե ինքը հպարտ է Հայաստանի կրած պարտությամբ։ Զարմանալի չէ նաև, որ ներկայիս իրավիճակում պարտվողական քարոզչության դրսևորումները ավելի են սաստկանում՝ հասնելով այնպիսի մի աստիճանի, որ իշխանական ներկայացուցիչները լրատվական դաշտը հեղեղում են հակահայկական հայտարարություններով, թե Արցախյան շարժումը սխալ էր, իրավունք չունենք ասել՝ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, մեր ժողովուրդը մատաղացու գառ չէ և այլն։ Ու որպեսզի այսպիսի թեզերը հանրության շրջանում ավելի հեշտ մարսվեն, դրանք համեմվում են անլրջությամբ, ծիծաղելի արտահայտություններով։

Առաջին հայացքից շատերին կարող է թվալ, թե քպականներն առանց մտածելու անլուրջ հայտարարություններ են անում։ Բայց իրականում այդպես չէ, քանի որ գործում է հատուկ հանրային գիտակցության վրա ազդելու համակարգ, որի արդյունքում որոշ ժամանակ անց շրջանառության մեջ դրված հակահայկական դիրքորոշումները և արտահայտությունները կարող են նորմալ ընկալվել մարդկանց կողմից։ Իսկ դրա արդյունքում, իրենց ակնկալությամբ, կկոտրվի հանրային դիմադրությունը և հնարավոր ընդվզումը, որի դեպքում քաղաքացիները ջանքեր չեն գործադրի իրավիճակը փոխելու ուղղությամբ։ Սրանով իսկ վերջնականապես կամրագրվի Հայաստանի ու Արցախի տոտալ կապիտուլ յացիան։ Ըստ այդմ, այսպիսի ֆոնի ներքո առավել առաջնային է դառնում հանրային մտածողության որակը փոխելու, իրականության հետ հասարակությանը հստակ առերեսելու անհրաժեշտությունը, որպեսզի մեր քաղաքացիները մի կողմից՝ մանիպուլ յացիաների զոհ չդառնան, այլ գիտակցեն, որ առաջնայինը մեր պետության շահն է, մյուս կողմից՝ որևէ մեկը չվախենա ընդունել, որ ինչ-որ պահի սխալվել կամ մոլորվել է...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: