Գորիս համայնքի սահմանամերձ Որոտանում բնակարանամուտ է տոնել 6 ընտանիք
Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի սահմանամերձ Որոտան համայնքում Գորիս համայնքի միջոցներով հիմնովին նորոգվել է համայնքային նշանակության շենքը, 6 ընտանիք բնակարանամուտ է տոնել:
6 ընտանիքներից 3-ը Արցախից տեղահանված են:
«Ուրախալի է, որ որոտանցիները ամուր պահում են բնակավայրը, այն վերաբնակեցվում է, նոր ընտանիքներ են տեղափոխվում: Առաջիկայում նաև ոռոգման ջրագծերի կառուցման ծրագիրը կմեկնարկի: 6 ընտանիքները վաղուց էին սպասում, նրանց համար անհնարին թվացող խնդիրներն այսօր լուծվել է: Համայնքի խնդիրն է, կառուցել, շենացնել՝ բնակիչների համար ստեղծելով պայմաններ»,– ասված է հաղորդագրությունում։