Անգլիայում մեկ մրցաշրջանում 4 տիտղոս նվաճելը գործնականում անիրագործելի է
Անգլիական «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքը խոսել է այս մրցաշրջանում 4 տիտղոս նվաճելու հնարավորությունների մասին:
«Ոչ մի թիմ Անգլիայում մեկ մրցաշրջանում 4 տիտղոս դեռ չի նվաճել: Պատճառն այն է, որ դա գործնականում անիրագործելի է:
4 կամ 3 տիտղոս նվաճելու մասին բոլոր խոսակցությունները դրսից են եւ միայն լրացուցիչ ճնշում կարող են լինել մեր թիմի համար:
Բոլորն էլ երազում են հաղթել բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցում են: Վերջում կտեսնենք, թե ինչի հասանք: Ամեն ինչ էլ կարող է պատահել»,- Վան Դեյքի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հաջորդ հանդիպումը «Լիվերպուլը» կանցկացնի ապրիլի 19-ին՝ Պրեմիեր լիգայի 30-րդ տուրից տեղափոխված խաղում ընդունելով «Մանչեսթեր Յունայթեդին»: