ԱՄՆ-ում հրազենային զենքի վաճառքի նկատմամբ վերահսկողություն կհաստատվի
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հրազենային զենքի վաճառքի կարգավորման հայտարարությամբ: Այս մասին հաղորդում է interfax.ru-ն:
Առաջարկվում է մանրամասնորեն ստուգել զենքի յուրաքանչյուր գնորդի տվյալները, այդ թվում հնարավոր իրավախախտումների, հոգեկան հիվանդությունների և ընտանեկան բռնության հակումների առումով: ԱՄՆ-ում զենքի վաճառքով զբաղվող յուրաքանչյուր անձ պետք է ունենա դաշնային լիցենզիա:
Ներկայումս շատ զենք վաճառողները համացանցում և տոնավաճառներում առևտուր են անում առանց արտոնագրման:
Օբաման նոր կարգը անձնական հրամանով կյանքի կկոչի` շրջանցելով կոնգրեսի ընդդիմությանը:
Նշենք, որ ԱՄՆ-ում հրազենային զենքի օգտագործմամբ սպանությունների թիվը զգալիորեն աճել է, քան այլ զարգացած երկրներում: ԱՄՆ-ում ամեն տարի տեղի է ունենում մոտ 30 000 սպանություն: