Կա Հայաստանի քաղաքացի, գիտակից մարդիկ, ովքեր հասկանում են, որ եթե այսօր ոչինչ չարեցին՝ վաղը կկորցնեն ամբողջ հայրենիքը․ Վահե Հակոբյան (տեսանյութ)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը վստահեցնում է, որ օրակարգում կա մեկ հարց՝ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի հեռացումը։
Պատգամավորը լրագրողների հետ զրույցում նշեց, որ փակագծեր չի բացում, բայց ծրագիր ունեն։
«Ես համարում եմ ու համոզված եմ, որ երկիրը ղեկավարում է հոգեպես ոչ կայուն անձ։ Այսօր կա Հայաստանի քաղաքացի ու գիտակից մարդիկ, ովքեր հասկանում են, որ եթե ոչինչ չարեցին, ապա վաղը կորցնում են ամբողջ հայրենիքը»,-ասաց Վահե Հակոբյանը՝ հավելելով, որ ողջունում են ցանկացած անձի, կազմակերպության, ով դուրս է գալու միանա շարժմանը։