Վրաստանը չի լինի երկիր, որտեղ Ռուսաստանը կկարողանա շրջանցել պատժամիջոցները. Վրաստանի խորհրդարանի ղեկավար
Երկկողմանի պատժամիջոցների տեսանկյունից մենք չունենք այնպիսի գործիքներ, որոնք իսկապես կարող են ազդել Ռուսաստանի որոշումների վրա. գլխավորն այն է, որ Վրաստանը չի լինի այնպիսի երկիր, որտեղ Ռուսաստանը հնարավորություն կունենա շրջանցել պատժամիջոցները։ Այդ մասին լրագրողներին հայտնել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, գրում է «Գրուզիա օնլայնը»։
Ըստ բանախոսի՝ Ուկրաինա կատարած այցի ժամանակ երկրի խորհրդարանի նախագահը նշել է, որ Վրաստանը ավտոմատ կերպով միանում է միջազգային ֆինանսական կանոնակարգերին, և, ըստ Պապուաշվիլիի, այդ կապակցությամբ «բողոքներ չկան»։
«Մենք խոսեցինք պատժամիջոցների մասին, և այդ կապակցությամբ Ուկրաինայի խորհրդարանի նախագահը նաև նշեց, որ, ի թիվս այլ բաների, Վրաստանը, որպես միջազգային համակարգի մաս, ավտոմատ կերպով միանում է միջազգային ֆինանսական կանոնակարգերին»,- նշել է Շալվան։