Պետք չէ ոչինչ ապացուցել՝ Փաշինյանն իր վերջին հայտարարության մեջ ինքն ասաց, թե կարող էր այնպես անել, որ զոհեր չլիներ․ զոհվածի հարազատ (տեսանյութ)
Եղիշե Զաքունցը 44-օրյա պատերազմում Ցորի Դ-20 հրետանու զոհված զինծառայողներից Ռուբեն Պողոսյանի հարազատն է։ Զոհվածների հարազատների հետ նա եկել է Գլխավոր դատախազության դիմաց իր բողոքի ձայնը բարձրացնելու ու կատարվածի մեջ Նիկոլ Փաշինյանին մեղադրելու համար։
Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ պետք չէ ոչինչ ապացուցել, քանի որ Նիկոլ Փաշինյանն ինքն իր վերջին հայտարարության մեջ նշեց, թե կարող էր այնպես անել, որ մեր երեխաները չզոհվեին։
«Այսինքն՝ կարող էր կռիվ չլինել և նույն իրավիճակում գտնվել առանց զոհերի։ Մարդը պարզ ասում է, որ հանցագործություն է գործել»,- նշեց Զաքունցը։