ԱՄՆ-ը հետաձգում է F-16-երի մատակարարումները Բուլղարիա
Միացյալ Նահանգները երկու տարով հետաձգում է ութ F-16 ինքնաթիռների մատակարարումը Բուլղարիա, քանի որ վախենում են Ռուսաստան տվյալների արտահոսքից, հայտնում է Euractiv պորտալը՝ վկայակոչելով Բուլղարիայի պաշտպանության նախկին նախարարին։
«Մենք խնդիրներ ունենք գաղտնի տեղեկատվության պաշտպանության հետ։ Ես ենթադրում եմ, որ F-16 կործանիչների մատակարարումը հետաձգվում է հենց այդ պատճառով, քանի որ տեխնոլոգիաների անվտանգությունը հարյուր տոկոսով երաշխավորված չէ»,-նշել է երկրի նախկին պաշտպանության նախարար Վելիզար Շալամանովը: