Հրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստումՀայաստանում ժողովրդավարությունը հաղթելու է Նիկոլ Փաշինյանի ստեղծած անարխիային, և այդ օրը սարերի հետևում չէ. ԹանդիլյանԱննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարություններըՍպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբի համարՖուտբոլի աշխարհի առաջնությունում սահմանվել է ինքնագոլերի նոր ռեկորդԱԲ գրագիտությունը պետք է դառնա ազգային առաջնահերթություն․ ԲՏԱ նախարար«Այժմ մեր հերթն է». Բայդենը խոսել է ամերիկյան ուղու անավարտ լինելու մասինԱրզամասի շրջանում ուժգին փոթորկի հետևանքով երեխա է զոհվելՔիշնևում աշխատանքը դադարեցնում է «Ռուսական տունը»Զարմացել եմ՝ տեսնելով Խամենեիի հրաժեշտին լացող իրանցիներին․ ԹրամփՉինաստանում հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղներ են, զոհեր կանՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 2600-ըՌուսաստանը առաջարկել է Կոնստանտինովկայում հումանիտար գործողություն և ժամանակավոր հրադադարԹուրքիան չի թույլատրել 2000 ուղևոր ունեցող զբոսանավի մուտքը իր նավահանգիստներՀայտնի է Իրանի շուրջ հաջորդ բանակցությունների ամսաթիվըՌուսաստանը կշարունակի Հատուկ ռազմական գործողությունները․ Պեսկովի հայտարարություններըՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ ՄելիքյանՍԴ-ն հաստատեց ԿԸՀ որոշումը․ Ազգային ժողովում կլինի երեք խմբակցությունՋրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացվածՓեզեշքիանը համոզել է Իրանի գերագույն առաջնորդին բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետԵրևանում քննարկվել է կանանց դերը դիվանագիտության և արտաքին քաղաքականության մեջԽոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտիՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե ՀովհաննիսյանՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ ընտրությունների վերաբերյալ որոշումը․ կեցցե՜ ժողովրդավարությունըՀուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինիԼինել դատախազ՝ նշանակում է մասնագիտությունը ծառայեցնել ոչ թե անձնական, այլ հանրային շահինՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումըՍահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափինՌազմարդյունաբերական ներուժի հնարավորությունները կկիրառվեն ՆԳՆ համակարգումՀՀ ԱԳՆ. Հայաստանն ու ԱՄՆ-ն վայելում են հարաբերությունների պատմական հանգրվանը Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ Ուրիշ տղամարդու կողքին չէի կարող նստել, ամուսնուս վարորդ եմ ընդունելՄաhաgել է ռուս ամենահայտնի գնչու դերասանուհիներից Եկատերինա ԺեմչուժնայանՎենեսուելայում երկրաշարժից հետո որոնողական շունը փրկել է 26 մարդու Շոտլանդացի դերասանը կոչ է անում քայլ անել՝ հանուն Հայաստանում փրկված արջերիԱյսօր Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության մեջ և կառուցում են առևտրային հարաբերություններ․ Ալիևը շնորհավորել է ԹրամփինԽուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
Փաշինյանը սոցիալապես անապահով ընտանիքների, զոհվածների երեխաներին ուղարկել է ճամբար, որտեղ հիգիեննայի տարրական պայմաններ չկան, հացն էլ ստիպված են հերթով ուտել
Հրաձգություն ԱՄՆ-ի Միչիգանի նահանգում. կա 2 զոհ և 1 վիրավորԱնահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԱրգենտինայի և Կաբո Վերդեի երկրպագուները բախվել են միմյանց մարզադաշտումՍպանել վիշապին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժածԲագրատ Նալբանդյանն ինքնասպան է եղել` արդարացման վճռին չհասնելովՈրտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, և ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը. Hetq.amԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Իրանի հետ բանակցությունները Խամենեիի հուղարկավորության ընթացքումԿենդանաբանական այգու մոտ տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող «Zhongtong»-ի վրաԱրևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյունՄահացել է տաղանդավոր սաքսոֆոնահար Արթուր Պետրոսյանը
Հասարակություն

ԱԱԾ-ին առաջարկում ենք հարգալից վերաբերմունք ցուցաբերել Արթուր Վանեցյանի նկատմամբ․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Մեր հայրենիքի շուրջ տեղի ունեցող ծանր իրադարձությունների և դրանց դիմակայելու ուղղությամբ իշխանությունների դրսևորած պասիվ, նույնիսկ հանդուրժող վարքագծի դեմ իր և հանրության բողոքն արտահայտելու նպատակով Ազատության հրապարակում քաղաքական ակցիա է սկսել ու իրականացնում ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը: Այս մասին հայտարարություն է տարածել «ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը»:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Երեկ ականատեսը եղանք, թե ոստիկանության աշխատակիցներն ինչպես են առանց որևէ առիթի ու անհրաժեշտության ճնշում և ուժ գործադրում բողոքի ակցիայի մասնակիցների, այդ թվում և Ա. Վանեցյանի նկատմամբ:

Հասկանալի է, որ ոստիկանության և ուժային մյուս կառույցների գործողություններն ըստ էության ղեկավարվում, ուղղորդվում են անձամբ վարչապետի կողմից: Նա է ոստիկանապետ Վահե Ղազարյանին, նրա տեղակալ, ոլորտը համակարգող Կամո Ցուցուլյանին հանձնարարականներ տալիս, թե հավաքի մասնակիցներից ու լիդերներից յուրաքանչյուրի նկատմամբ ինչ կոշտությամբ գործեն: Վերջիններս էլ այդ հանձնարարականները կատարման նպատակով իջեցնում են իրենց ենթականերին:

Պարոնայք Վ. Ղազարյան և Կ. Ցուցուլյան, ոչինչ հավերժ չէ, այդ թվում և իշխանությունը: Օրինաչափորեն գալու է ժամանակը, երբ գնահատականի են արժանանալու յուրաքանչյուր պաշտոնյայի այսօրվա գործողությունները: Ուստի, անձամբ ճանաչելով Ձեզ, մանրամասնորեն տեղեկացված լինելով ձեր անցած ծառայողական ուղուց, մարդկային որակներից, ինչպես նաև սովորություններից` կոչ ենք անում զսպվածության:

Պահանջում ենք հարգել իշխանությունների կողմից իբր ժողովրդավարության բաստիոն հռչակված երկրում ազատ ակցիաներ անցկացնելու քաղաքացիների իրավունքը, առանձնակի հարգալից և կոռեկտ վերաբերմունք դրսևորել մեր գործընկերոջ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի անձի նկատմամբ` հաշվի առնելով, որ նա իրավապահ և կառավարման համակարգում ի պաշտոնե զբաղեցրել է պատասխանատու և ազդեցիկ դիրք: Վստահաբար կարող ենք փաստել, որ ոստիկանության մեր գործընկերների հետ մշտապես հարաբերվել ենք փոխադարձ հարգանքի, փոխօգնության մթնոլորտում և դրա արդյունքում արձանագրել դրական լրջագույն ձեռքբերումներ: Միմյանց նկատմամբ հարգանքն այսօր էլ պետք է պահպանել:

Դիմելով ԱԱԾ գործող ղեկավարությանն ու աշխատակիցներին` առաջարկում ենք գործել մեր համակարգին բնորոշ սառնասրտությամբ, սթափությամբ, օբյեկտիվ և աչալրջորեն հետևել ներքաղաքական զարգացումներին, պահանջել ընդգծված հարգալից վերաբերմունք ցուցաբերել ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի նկատմամբ: Նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է բոլորիս ներկայությամբ անձամբ հայտարարել, որ ընդդիմության, այդ թվում իր նկատմամբ տարված աշխատանքներում ԱԱԾ-ն երբեք չի հատել կարմիր գծերը: Հետևաբար այսօր էլ ձեզանից պահանջվում է պահպանել այդ գործելաոճը, և որևէ մեկն իրավասու չէ Ձեզ դրդել դեմ գնալու համակարգի ներսում տասնամյակների ընթացքում ձևավորված դրական ավանդույթներին:

Թե ոստիկանության, թե ուժային մյուս կառույցների ղեկավարները պետք է գիտակցեն, որ իրենց մերժելի վարքագծով վատ օրինակ են ծառայում երիտասարդ աշխատակիցների համար և ապագայում նույն վերաբերմունքին կարող են իրենք արժանանալ: Ակնհայտ է, որ վերը նշած դեպքերը երիտասարդների մոտ խիստ նվազեցնում են համակարգում ծառայության անցնելու մոտիվացիան, խաթարում են սպայի պատիվը: