Լավ հիշում ենք, թե այս իշխանությունը 2018-ին ինչպես է եկել իշխանության․ Օսիպյանը խոսեց նաև ոստիկանին փոխանցված հայտնի «թղթի» մասին (տեսանյութ)
Սխալ հրամաններ կատարողները ուշ թե շուտ պատասխան են տալու։ Այս մասին Ազատության հրապարակու լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։
Նա հնարավոր է համարում նման գործողություններով, ինչպիսին է այսօր «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նախաձեռնած շարժումը։
«Լավ հիշում ենք, թե այս իշխանությունը 2018 թվականին ինչպես է եկել իշխանության, այնպես որ, անհնարին ոչինչ չկա և ոչինչ կորցված չէ», - ասաց Օսիպյանը։
Լրագրողները հիշեցրին հայտնի տեսանյութը, որտեղ Նիկոլ Փաշինյանը, իշխանափոխության ժամանակ, Օսիպյանի թիկունքի վրայով թուղթ է փոխանցում հետևում կանգանծ ոստիկանին։ Հարցին, թե ի՞նչ թուղթ էր դա ու ինչ էր գրված՝ Օսիպյանը արձագանքեց․ «Եկեք փակենք այդ թեման․ ինձ թուղթ չեն փոխանցել, ես չեմ տեսել այդ թուղթը»,-ասաց նա։