Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբՆրանց, ում խնայել էին փամփուշտն ու արկը, տարավ կրակը… արցախցի կնոջ հիշողությունը
ՀՀ-ում սպասում են hակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Փաշինյան
Ադրբեջանում մոտ 23 տոկոսով ավելացրել են զինծառայողների աշխատավարձերըՓաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՏոկաևինԽուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Սայաթ-Նովա գյուղումՓաստացի Նիկոլը գնացել-հասել է Նյու Յորք, որպեսզի ՄԱԿ-ի ամբիոնից պատմի Ադրբեջանի ու Թուրքիայի հետաքրքրությունների մասին. Զաքարյան
Կարծում եք՝ պատից նկարը հանելով՝ հերոսի՞ն էլ եք ջնջելու. ջնջել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարը
Իսկ բանակում տասնյակ մահերի մասին ո՞վ պիտի զեկույց պատրաստի ու ազատի այդ աղետից. Տեր Պսակ«Վերջին հանգրվան» ներկայացմամբ Վանաձորի «Բոհեմ»-ը հանգրվանեց ԻջևանումՀրդեհ՝ թեփով ու ալյուրով բեռնված բեռնատարում2023-ի այս օրը Արցախում քաnu էր, դժnխք էին դարձրել Արցախը. Մետաքսե Հակոբյան
9-ամյա հայ երեխան հшրձшկման է ենթարկվել Իսրայելում. նրա վրա պղպեղի սփրեյ են փչել (տեսանյութ)
Վտանգը կանխելու նպատակով Աշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից․ ՆԳՆ300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է. որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. ԱբրահամյանՍպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը. ՓաշինյանՀիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են. Փաշինյան
Անհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան
Հունիսի 7–ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկեց «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին․ Փաշինյանի ելույթը ՄԱԿ ԳԱ-ում
Շառից, փորձանքից, իշխանությունից հեռու. «Հրապարակ»Միրզոյանն ու Բայրամովն են հանդիպելԱլավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»Պաշտոնը «ժառանգություն է թողնելու». «Հրապարակ»ԱՄՆ-ը շուրջ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համարՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար
Հասարակություն

Ի՞նչ եմ ես սպասում և ինչ չեմ սպասում ընդդիմադիր ուժերի ու գործիչների գործողություններից. Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Ի՞նչ եմ ես սպասում և ինչ չեմ սպասում ընդդիմադիր ուժերի ու գործիչների գործողություններից, և որն է լինելու իմ՝ որպես քաղաքացի, մասնակցությունը։

Նախ՝ չեմ սպասում արագ փոփոխությունների և հստակ «վերջնախաղի»։

Իհարկե, եթե իրադարձություններն արագ զարգանան և Նիկոլն արագ հեռացվի, որպես արդյունք ստեղծվի քիչ թե շատ աշխատունակ ազգային համաձայնության կառավարություն, որն էլ միանգամից լծվի Հայաստանի (ներառյալ Արցախի) պաշտպանության գործին, ես կլինեմ աշխարհի ամենաերջանիկ Վրթանեսյան Կարենը և բոլորի գլուխները կտանեմ, թե. «Այ տեսեք, թե ինչ կարգի սխալվեցի այս հարցում»։

Երկրորդը՝ հասկանում եմ, որ ներկա գործընթացները (ինքնաբուխ բողոքի ցույցեր, հետո ապատիա և հուսահատություն, հետո կատաղություն, հետո նոր բողոքներ ևն) ԲՆԱԿԱՆ են, սրանք ճգնաժամում հայտնված ազգային ինքնության դրսևորումներ են։

Շատերդ չեն հավատա, բայց հիմա մեր աչքի առաջ ազգաստեղծման նորմալ գործընթացներ են ծավալվում (այո, մեր հինավուրց ազգը անընդհատ, այսպես ասած, վերածնվում է, վերակերտվում. սա նորմալ երևույթ է բոլոր ազգերի համար)։
Մեր ինքնությունը այլ էր մինչև 44-օրյա պատերազմը, պարտությունից հետո՝ որոշակիորեն այլ։ Հիմա բոլորովս նոր խորհրդանիշներ ենք փնտրում, որոնց շուրջ համախմբումը կօգնի հաղթահարել ինքնության ներկա ճգնաժամը։

Բնականաբար, #հակաՀայաստան-ը ամեն կերպ փորձելու է դրան խանգարել։

Դուխաթափ, կոտրած կամքով, ապատիայի և փոխադարձ ատելության մեջ խեղդված հայեր են պետք ազգի թշնամիներին՝ ներառյալ Նիկոլի թուրքահպատակ ոհմակին։

Երրորդը՝ հարց է առաջանում, իսկ ո՞րն է այսօրվա գործողություններին մասնակցելու իմաստը։ Ես գնալու եմ Օպերայի բակ ոչ թե այս կամ այն գործչին միանալու, ոչ էլ անմիջապես տեսանելի արդյունքների ակնկալիքով, այլ ազգավերակերտման գործընթացներին մասնակցելու համար։

Ավելի կոնկրետ. լսելու, խոսելու, ազգայնականների մեր խմբի գաղափարները մարդկանց փոխանցելու և իրենց մտքերը «գողանալու» համար։ Նոր մարդկանց ճանաչելու, ոտքի վրա ձևակերպվող բանաձևերը գրանցելու, հղկելու, այդ գաղափարների շուրջ նորանոր մարդկանց հետ համախմբվելու։

Գրածս գուցե շատ վերացական թվա, բայց, բարեկամնե՛ր, առանց այս դժվար փուլն անցնելու մենք առաջ չենք շարժվելու։ Առանց այս փուլի ազգային ուժերը չեն կարողանալու ստեղծեն ու հղկեն հստակ ասելիք՝ նարատիվներ, չեն կարողանալու դրանցով վարակեն այլոց, ինչը համազգային մոբիլիզացիայի պարտադիր պայման է։

Ասածս չի նշանակում, որ ես ինձ կողմնակի դիտորդ եմ պատկերացնում, և չեմ պատրաստվում ինչ-որ ակտիվ գործողությունների մասնակցել (այն մակաբույծ մտավորականների պես, որոնք տասնամյակներով վայելել են ազգի ռեսուրսները, իսկ հիմա ազգի համար դժվարին պահին իրենց դասալքությունը փորձում են քողարկել. «Իմ գործը կարդալ-գրելն է, իսկ ձերը՝ խրամատ պահելը» տիպի դեմագոգիկ արդարացումներով), ո՛չ, ո՛չ և ո՛չ։

Այսօր ազգային մտավորականի տեղը հենց փողոցում է, խփոցիների մեջ, վաղը՝ գուցե, նաև իրական խրամատում։

Այսօրվա ռացիոնալ ազգայնականը պետք է լինի ցույցերին, մասնակցի զանազան գործողությունների՝ թե՛ փողոցում, թե՛ մեդիադաշտում, թե՛ այլուր։

Մենք բոլորս՝ նախկին «նորմալ կյանքի» իներցիայով, մեր պատմության այս փուլը դիտարկում ենք որպես սև, աղետալի շրջան, որովհետև այն նախկին «նորմալից» տարբերվում է։

Եթե նորմալի այս պատրանքը մի կողմ դնենք, կհասկանանք. մենք Հայաստանի վերակերտման որոշիչ մի փուլում ենք և բոլորս վկա ու նաև մասնակից ենք պատմական կարևորագույն գործընթացների։

Որպեսզի այդ փուլը պատվով անցնենք, պետք է սկսենք փոխադարձ վստահություն կառուցելուց։

Չկա վստահություն ---> չի լինի մոբիլիզացիա։
Առանց մոբիլիզացիա ---> չի լինի գործողություն։
Չլինի գործողություն ----> հակաՀայաստանը շարունակելու է ոչնչացնել Հայաստանը»։