Ռուսաստանը պատժամիջոցներ է կիրառել Բորիս Ջոնսոնի նկատմամբ
Ռուսաստանը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի դեմ պատասխան պատժամիջոցների մասին։ Նրա մուտքը երկիր արգելված է։ Նման պատժամիջոցներ են սահմանվել համապատասխանաբար Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Լիզ Թրասի և Բեն Ուոլեսի նկատմամբ։
Որոշումն ընդունվել է «բրիտանական կառավարության աննախադեպ թշնամական գործողությունների» կապակցությամբ։
Դա, մասնավորապես, արտահայտվել է Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների դեմ պատժամիջոցների կիրառմամբ։ Մոսկվան նաև մատնանշում է Լոնդոնի կողմից Ռուսաստանի դեմ տեղեկատվական-քաղաքական արշավի սանձազերծումը։