Kicker-ի աղյուսակում Մխիթարյանն ընդգրկվել է ամենաբարձր վարկանիշում
«Kicker» պարբերականը կազմել է 3 մասի բաժանված ֆուտբոլիստների վարկանշային աղյուսակները:
«Համաշխարհային կարգ» կոչվող առաջին բաժնում ընգրկված է նաև «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այդ կարգում ընդգրկված են նաև «Բավարիայի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան, Մխիթարյանի թիմակից Պիեր-Էմերիկ Օբամեյանգը:
Նշենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: