Սա պետականափրկության պայքար է․ Գևորգ Պետրոսյանը կոչ է անում գալ Ազատության հրապարակ (տեսանյութ)
Ես հավատում եմ Արթուր Վանեցյանին։ Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Նա վստահ է, որ հաջողության կհասնի այս ակցիան։
«Այս պայքարն ավարտվելու է հաջողությամբ»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։
Կրկնելով Արթուր Վանեցյանին՝ նա հավելեց նաև, որ այս պայքարը որևէ քաղաքական ուժի կամ իշխանության գալու պայքար չէ։
«Սա պետականափրկության պայքար է։ Այսօր զոհասեղանին դրված է Հայաստանը, մեր պետականությունը, որը պետք է հետաքրքրի թե՛ Հայաստանի բնակչությանը և թե՛ մեր հարգարժան սփյուռքահայությանը։ Կոչ եմ անում բոլորին գալ Ազատության հրապարակ, Նիկոլ Փաշինյանին պետք է վռնդել իշխանությունից, որովհետև նա ձախողել է պետական կառավարման գործընթացը և ինքն էլ չգիտի, թե ինչով է զբաղված»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։