Սթափության կոչ ենք անում երիտասարդներին․ հացադուլ հայտարարած երիտասարդները հրապարակում են (տեսանյութ)
Սա ոչ թե ակցիա է, այլ մեր ռեակցիան՝ տեղի ունեցող իրադարձություններ նկատմամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասացին Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած՝ 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը։ Նրանց համար անընդունելի է տեսնել հասարակության անտարբերությունը։ Տղաները հացադուլ են հայտարարել և եկել Ազատության հրապարակ՝ հասարակության ու մասնավորապես երիտասարդության ուշադրությունը հրավիրելով Արցախում ու Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններ վրա։
«Ասում ենք՝ ժողովո՛ւրդ, երիտասարդնե՛ր, եթե այս իրավիճակի հետ հաշտ չեք, ապա չպետք է զբաղվել միայն քննադատությամբ ու վերլուծություններով, ամենքդ ձեր պատկերացրածի չափ պետք է կոնկրետ քայլ անեք։ Սթափության կոչ ենք անում երիտասարդներին»,- ասաց Արթուր Ավագյանը։