Ինչո՞ւ են հանդիպել Արմեն Մուրադյանն ու Գուրգեն Արսենյանը՝ այն էլ ծպտված (ֆոտո, վիդեո)
NEWSPRESS.am-ի ձեռքի տակ է հայտնվել մի տեսանյութ, որտեղ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանն ու ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հանդիպում են:
Տեսանյութում երևում է, թե ինչպես սպորտային ոճով ու «կեպկայով» Գուրգեն Արսենյանը քայլում է «Մալիբու» սրճարանին հարակից այգու տարածքում: Նրա հետևից գնում է նաև Մուրադյանը՝ մի քանի մարդկանց հետ: Նրանք նաև երկար զրուցել են:
Իհարկե, հանգստի գոտում Արսենյանը կարող է լինել նաև «հանգիստ» վիճակում՝ ցանկացած ոճի մեջ, սակայն նրա պահվածքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նա ծպտված է՝ կարծես չի ուզում, որ իրեն ճանաչեն:
Սա մի կողմից, մյուս կողմից էլ հետաքրքիր է, թե ինչ է անում «սիրելի» Արմեն Մուրադյանը երկիրը թուրքին հանձնող իշխանության ներկայացուցչի հետ ու, ըստ էության, մի գործչի հետ, ով ընդամենը 2 օր առաջ ԱԺ ամբիոնից ողջունեց Թուրքիայի հետ սահմանի բացումը ու նաև հայտարարեց, թե՝ «թուրք ատելը չպետք է լինի հայկականության դրսևորում»...