Ռուսական բանակը մտել է Կրեմեննայա քաղաք. քաղաքում թեժ մարտեր են ընթանում
«Ռուսական բանակը մտել է Լուգանսկի շրջանի Կրեմեննայա քաղաք։ Քաղաքում արդեն սկսվել են փողոցային կռիվները։ Այս մասին Facebook-ում գրել է Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։
Նրա խոսքով՝ այսօր ամենաթեժ կետը, բացի Պոպասնայից, որը շարունակվում է արդեն մեկուկես ամիս, Կրեմեննայա բնակավայրն է։
Ներսում արդեն մարտեր են ընթանում, ռուսական բանակը մտել է այնտեղ, հսկայական քանակությամբ տեխնիկա կա»,- ասաց նա։
Նա նաև նշել է, որ այսօր նախատեսվում էր տարհանում Կրեմեննայից, սակայն ամեն ինչ փոխվեց մեկ գիշերվա ընթացքում։