ՌԴ ԱԳՆ-ն բացատրական զրույցի է կանչել ՌԴ-ում Իսրայելի դեսպանին
ՌԴ ԱԳՆ-ն բացատրական զրույցի է կանչել ՌԴ-ում Իսրայելի դեսպան Ալեքս Բեն-Ցվիին։
Details-ի իսրայելական հրատարակությունը պնդում է, որ այս քայլը Ռուսաստանի դիվանագիտական ճնշման շարունակությունն է այն բանից հետո, երբ Իսրայելը քվեարկեց Ռուսաստանի Դաշնությանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից բացառելու օգտին:
Իսրայելական կառավարության աղբյուրն ասել է, որ դեսպանի զրույցի կոչն անակնկալ չէ: Նրա խոսքով՝ դա «ավանդական գործիք է դիվանագիտական գերատեսչության արձագանքի համար»։