Մեդվեդչուկն արդեն ցուցմունք է տալիս. Զելենսկիի գրասենյակ
Ուկրաինայի Անվտանգության ծառայության կողմից կալանավորված «Ընդդիմադիր պլատֆորմ - կյանքի համար» կուսակցության առաջնորդ Վիկտոր Մեդվեդչուկն արդեն ցուցմունք է տալիս իրավապահներին։
Նրանք նաև սկսել են Մեդվեդչուկի հետ բերման ենթարկված անձանց հարցաքննել։ Այս մասին ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, ում լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է Մեդվեդչուկի փոխանակում, Արեստովիչը պատասխանել է, որ «դեռ ամեն ինչ չի ասել»։
Նա հավելել է, որ ամենահեշտն է մասնագիտորեն հարցաքննել այն մարդկանց, ովքեր իրենք աշխատել են հատուկ ծառայություններում կամ օրինական դաշտում։
«Որովհետև նրանք մասնագիտական զրույցի ընթացքում չեն նկատում, թե որտեղ են արդեն սկսել իրենց դեմ ցուցմունք տալ»,- ասել է Արեստովիչը։