Թուրքիան տարածաշրջանի երկրից վերածվել է համաշխարհային տերության. Չավուշօղլու
«Եթե հարեւանությամբ հրդեհ է, ապա մեր առաջին պարտականությունն այն մարելն է, քանի որ Թուրքիան տարածաշրջանի երկրից վերածվել է համաշխարհային տերության»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքիայի Սինոպ քաղաքում հասարակության հետ հանդիպմանը, փոխանցում է Anadolu-ն։
Նրա խոսքով, սովորական աշխարհակարգը փոխվում է.
«Նման կայացած կառույցները, ինչպիսին հատկապես ՄԱԿ-ն է, ի վիճակի չեն կանխել կամ կասեցնել պատերազմների բռնկումը, դրանք չեն արդարացնում մարդկանց սպասելիքները», - ասել է Չավուշօղլուն։