Քադիրովը հայտարարել է Ուկրաինայում Ռուսաստանի «կոնկրետ» հատուկ գործողության մեկնարկի մասին
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է Ուկրաինայում Ռուսաստանի կողմից «կոնկրետ» հատուկ գործողության մեկնարկի մասին։ Այս մասին նա ասել է Telegram-ի իր ալիքում հրապարակված տեսանյութում։
«Հիմա կոնկրետ հատուկ գործողություն է սկսվում, հիմա կոնկրետ արդյունք կլինի։ Դա իրենք են խնդրել, այսպես ասած՝ ուկրաինացիները»,- ասել է Չեչնիայի ղեկավարը։
Նա նաև կոչ է արել ուկրաինացի զինվորականներին լքել դիրքերը և «վազել»։
«Փախեք այնտեղ, որտեղ դաշնային զորքերն են. ձեզ կընդունեն, կկերակրեն և ջուր կտան»,- ասել է Քադիրովը: