ԱՄՆ-ը Ռուսաստանին ներքաշում է «ծուղակի» մեջ Ուկրաինայում, իսկ Կիևը պարզապես Վաշինգտոնի խամաճիկն է. Global Times
Չինացի ռազմական փորձագետ Սուն Չժոնգպինը «Global Times»-ում կիսվել է իր կարծիքով, որ ԱՄՆ-ն օգտագործում է Ուկրաինան Ռուսաստանին դիմակայելու համար, իսկ Կիևին զենքի մատակարարումը նպատակաուղղված է ճգնաժամի սրմանը։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«ԱՄՆ-ի զենքի անխոհեմ մատակարարումն Ուկրաինա չի նպաստում խաղաղ կարգավորմանը և միայն երկարացնում է այս հակամարտությունը։ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ցանկանում են Ռուսաստանին գցել ծուղակը` ներքաշելով նրան երկար արյունահեղության մեջ»,- գրում է հեղինակը։
Հոդվածից հետևում է, որ Կիևը Վաշինգտոնի խամաճիկն է, և զենքի և հրազենի մղումը «նախադեպ» է ստեղծում՝ ուկրաինական ճգնաժամը մղելով «անկանխատեսելի հետևանքների»։
Ինչպես գրում է «Washington Post»-ը, Մոսկվան ԱՄՆ-ին հորդորել է «կրակի վրա յուղ չլցնել» և դադարեցնել Կիևին զենք մատակարարելը։ Պաշտոնապես ռուսական կողմը չի հայտնել ամերիկյան իշխանություններին ուղղված դիմումի մասին։ Սակայն Պետդեպարտամենտը պատասխանել է. «Ոչինչ մեզ չի ստիպի հրաժարվել ընտրված ռազմավարությունից»։