Սպիտակ տունը դեռ չի հաստատել ԿԺԴՀ-ի միջուկային փորձարկումների մասին լուրերը
ԱՄՆ-ի իշխանությունները դեռևս չեն կարող հաստատել Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի փորձարկման փաստը: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն:
«Այժմ դեռևս չենք կարող հաստատել այդ հայտարարությունը» ,- հաղորդել է Սպիտակ տանն առընթեր ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
Վաշինգտոնն ընդգծել է Փհենյանի կողմից միջազգային համաձայնագրերին հետևելու անհրաժեշտությունը:
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի իշխանությունները հաղորդել էին ջրածնային ռումբի հաջող փորձարկման մաին: Երկրի նախագահ Կիմ Չեն Ինը 2015թ-ի դեկտեմբերին հայտարարել էր, որ Հյուսիային Կորեան տեխնոլոգիաներ ունի, որոնք թույլ են տալիս ստեղծել ջրածնային ռումբ: