Գերմանիան Ուկրաինայի տարածքում ռազմակենսաբանական գործունեություն է ծավալել
Գերմանիան ԱՄՆ-ի հետ երկար տարիներ շարունակ ակտիվ ռազմակենսաբանական գործունեություն է ծավալել Ուկրաինայի տարածքում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ RT-ի հետ զրույցում։
«Հաստատված տեղեկությունների համաձայն՝ Գերմանիան կենսաբանական անվտանգության ոլորտում իր գործունեությունը սերտորեն համակարգել է դաշնակից ԱՄՆ-ի հետ, որն Ուկրաինայում 30-ից ավելի կենսաբանական լաբորատորիաներից կազմված ցանց է ստեղծել, որտեղ անցկացվել են վտանգավոր գիտահետազոտական աշխատանքներ»,- ասել է Զախարովան։