Էստոնիայի պաշտպանության նախարարության ղեկավարն ասել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները դեռ ազդեցություն չեն ունեցել
Էստոնիայի պաշտպանության նախարար Կալլե Լաանետը հայտարարել է՝ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները դեռ ազդեցություն չեն ունեցել։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ժամանակ է պետք, որպեսզի պատժամիջոցներն ուժի մեջ մտնեն։ Առայժմ համեմատաբար կարճ ժամանակ է անցել, ուստի մենք դեռ չենք տեսնում ցանկալի էֆեկտները։ Բայց մենք դեռ հնարավորություններ ունենք էլ ավելի խստացնելու պատժամիջոցները, օրինակ՝ բոյկոտելու նավթն ու գազը»,- ասել է նա Handelsblatt-ին տված հարցազրույցում։
Լաանետը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանից էներգառեսուրսներ գնելով՝ Եվրոպան «ֆինանսավորում» է Ուկրաինայում ռազմական գործողությունները։