Նազելի Բաղդասարյանի եղբայրը հրաժարվել է ավագանու մանդատից և լքել ՔՊ-ն, հարսը՝ համայնքապետարանում զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում է դրել
Արման Բաղդասարյանի կինը՝ Անի Քոչարյանը, ով հանդիսանում է Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետի ժ/պ, իր ֆեյսբուքյան էջում ևս գրառում է կատարել՝ հայտնելով, որ ապրիլի 15-ից սեփական դիմումի համաձայն այլևս չի զբաղեցնելու այդ պաշտոնը։
«Հարգելի ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ 2022թ-ի ապրիլի 15-ից սեփական դիմումի համաձայն այլևս չեմ զբաղեցնում Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի Ժ/Պ պաշտոնը»,- գրել է նա:
Ավելի ուշ Արման Բաղդասարյանը ևս մեկ գրառում է կատարել՝ ներկայացնելով դիմումների պատճառը:
Որպեսզի զերծ մնանք տարբեր շահարկումներից, չբանալով շատ փակագծեր, ներկայացնեմ ձեզ իմ դիմումների ընդհանուր պատճառը։
Ըստ իս, մենք ձախողում ենք քաղաքի կառավարումը, ուստի ես ընդունում եմ մեղքի իմ բաժինը և կրում պատասխանատվություն իմ մասով։ Համապատասխան դիմումը ներկայացրել եմ վարչության նախագահի անունով։ Թե ինչ կորոշի վարչությունը, հավելյալ կտեղեկացնեմ։
Անկախ զարգացումներից՝ ինքս մնացել եմ հեղափոխության գաղափարների ու արժեքների կրողը»,- գրել է Բաղդասարյանը։