Ֆիլիպիններում արևադարձային փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 167-ի
Ֆիլիպիններում արևադարձային «Ագաթոն» ցիկլոնի հետևանքով զոհերի թիվը հասել է 167-ի, ևս 110-ը անհետ կորել է, բնական աղետից ընդհանուր առմամբ տուժել է մոտ երկու միլիոն մարդ, համաձայն շաբաթ օրը հրապարակված տվյալների։
Ապրիլի 9-ից 12-ը ցիկլոնն անցել է Ֆիլիպինների տարածքով՝ 787 վայրերում ջրհեղեղներ և 89 սողանքներ առաջացնելով։
Խորհրդի տվյալներով՝ էլեկտրամատակարարումն ընդհատվել է Ֆիլիպինների 76 քաղաքներում, վնասվել է ավելի քան 10,3 հազար տուն, որից 664-ն ամբողջությամբ ավերվել է։ Երկրի 192 քաղաքներում չեղյալ են հայտարարվել դպրոցները։