Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած դեպքերի հետևանքով վիրավորների թիվն աճել է
Մոտ 120 պաղեստինցի վիրավորվել է ուրբաթ Ալ-Աքսա մզկիթում Իսրայելի անվտանգության ուժերի հետ բախումների ժամանակ։ Այս մասին ասվում է Կարմիր մահիկի հաղորդագրության մեջ։
«Այսօր Ալ-Աքսա մզկիթում իսրայելական ոստիկանության հետ բախումների հետևանքով 117 պաղեստինցի է վիրավորվել։ Վիրավորները տեղափոխվել են Երուսաղեմ քաղաքի հիվանդանոց»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պաղեստինյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իսրայելական ոստիկանությունը մոտ 80 մարդ է ձերբակալել մզկիթի ներսում։