Չնայած Մոսկվայի սպառնալիքներին՝ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինային․ ԱՄՆ Պետդեպ
ԱՄՆ-ն պատասխանել է Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցնելու Ռուսաստանի սպառնալիքներին։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի խոսքով՝ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կշարունակի աջակցել երկրին ապագայում։ Այդ մասին գրում է CNN-ը։
«Ռուսները դա հայտարարել են ինչպես մասնավոր, այնպես էլ հրապարակավ, բայց ոչինչ մեզ ետ չի պահի մեր ընտրած ռազմավարությունից», - ասել է Փրայսը:
Ինչպես նշել է Փրայսը, Կրեմլը չպետք է զարմանա Ուկրաինայի աջակցությունից, քանի որ ԱՄՆ-ն աջակցել է այդ երկրին նույնիսկ լայնամասշտաբ ներխուժման սկսվելուց առաջ։